Օրվա խորհուրդը, կարծում եմ, ենթադրում է ոչ միայն հանդիսավոր ծեսերի կատարում և կամ կրոնական հուզավառության դրսևորումներ, այլ նաև շատ ավելի պարզ, բայց իրենց խորհրդանշային նշանակությամբ շատ ավելի հեռուն տանող մտորումների՝ հայ եկեղեցու և հայոց հասարակական-մշակութային կյանքում իր պատմական կոչման մասին։ Երբ Մայր Աթոռ Սբ.Էջմիածնից ստանում եմ ահա այսպիսի շնորհավորական հաղորդագրություն, հասկանում եմ, որ ավելի հուժկու հարված հայապահպանության, հայ դպրության և մշակույթին ամենավտանգավոր թշնամին էլ չէր կարող երևակայել։ Ճնշելով բնական արգահատանքը՝ հարկադրված եմ մեջբերել, ինչպես որ է. «Qristos tsnav ev haytnecav, mez ev dzez mets avetis, orhnyal e haytnutyunn Qristosi. Mayr Ator Surb Ejmiadzin»։ Հիրավի՝ սա այն դեպքն է, երբ ավելի լավ էր զերծ մնալ շնորհավորելուց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել