1in.am-ը գրում է.

Քանի որ հայտնի դերասան Փոլ Ուոքերը Կալիֆոռնիայում դարձավ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ, նրա կերպարը 7-րդ «Ֆորսաժ»-ում հանգստի կգնա: Ենթադրվում է, որ նրա մահվան ժամանակ նկարահանված ֆիլմի մոտ 60 տոկոսը կհամալրվի սյուժետային նոր գծերով, հայտնում է ITAR-TASS-ը: 

Հիշեցնենք, որ դերասանը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 30-ին՝ Porsche Carrera GT-ով, որի ղեկին գտնվում էր նրա ընկերը: Երկրպագուները երկար ժամանակ չէին հավատում նրա մահվան մասին լուրերին: 

Ինչպես և ծրագրված է, «Ֆորսաժ»-ի 7-րդ մասը էկրան կբարձրանա 2015 թ. ապրիլին, հայտնում է ITAR-TASS-ը: 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել