1in.am-ը գրում է.

Գերմանիայի նացիստների կողմից առգրավված արվեստի 3 ստեղծագործություններ են հայտնաբերվել Դանիայի ազգային թանգարանում: Դրանք են՝ «Խորհրդավոր ընթրիք»-ը (1909թ.)՝ Հալլեի դեկորատիվ ու կիրառական արվեստի թանգարանից, Էմիլ Նոլդյեի «Արձանիկներ ու քաջվարդեր» (1919 թ.) կտավը՝ Մանհեյնի պատկերասրահից, ու Անրի Մատիսի «Մերկ պառկածը» (1907 թ.) ստեղծագործությունը՝ Էսսենի թանգարանից: 

«Այդ կտավները պետք է վերադարձվեն գերմանական թանգարաններ, որտեղ նրանք գտնվել են մինչ այն պահը, երբ անօրինական կերպով առգրավվել են ու վաճառվել նացիստներին»,- theartnewspaper.com-ին հայտնել է դանիացի հայտնի փորձագետ Բյորն Վանդալը:

1930-ականներին նացիստական Գերմանիայում օրենք ընդունվեց, համաձայն որի՝ մոդեռնիստական արվեստի ստեղծագործությունը պետության սեփականությունն է: 

Դրանից հետո այդ նկարներն առգրավվել էին թանգարաններից ու վաճառվել Շվեյցարիայի աճուրդներում: 1930-ականներին վաճառված նկարների մի մասը խլվել էր հրեա հավաքորդներից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել