Lurer.com-ը գրում է.

Գերմանական Kicker-ը Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում հարցումներ է անցկացրել Գերմանիայի առաջնության առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար:

 Մյունխենի «Բավարիայի»  ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբբերին ճանաչվել է լավագույնը:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել են հարցման մասնակիցների 56,4 տոկոսը, երկրորդ տեղում՝ 11,4 տոկոսով,Արյեն Ռոբենն է, լավագույն եռյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը՝ 6,8 տոկոս:

Լավագույն մարզիչ է ճանաչվել  Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել