1in.am-ը գրում է.

Չինաստանի Գուանդուն նահանգում իշխանությունները ձերբակալել են 7 մարդու, որոնք պահել են ոչխարի մսի ընդհատակյա անորակ արտադրություն, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը:

Պահեստում օրական սպանդի է ենթարկվել 100 ոչխար, իսկ սպանդից հետո կենդանիների մսի մեջ ներարկել են հարևան լճակից կեղտոտ ջուր, ինչը ավելացրել է նրանց քաշն ու թույլ է տվել ավելի շատ գումար աշխատել մսի վաճառքից:

Ոչխարի միսը վաճառվել է նահանգի խոշոր քաղաքների շուկաներում, խանութներում ու ռեստորաններում: Ամեն կենդանու մեջ ներարկվել է մինչև 6 կգ ջուր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել