1in.am-ը  գրում է.

Իտալիայի մի քանի շրջաններում, այդ թվում մայրաքաղաքային Լացիոյում, փոթորկի նախազգուշացում է հայտարարվել անձրևի ցիկլոնի կապակցությամբ` հաղորդում է ITAR-TASS-ը:

Հաղորդվում է, որ Ջենովա քաղաքում ջրհեղեղի պատճառով տարհանվել է մի քանի տասնյակ ընտանիք: Ուժեղ ամպրոպից հետո հեղեղվել են Հռոմի մի քանի ճանապարհներ: Տոսկանայում և Լոմբարդիում կա սողանքի վտագ: Երկրի հարավային շրջաններում ակնկալվում են ուժեղ անձրևներ: Նեապոլիտանյան ծոցում դադարեցվել է Իսկյա և Կապրի կղզիների ծովային հաղորդակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել