1in.am-ը գրում է.

Բաքվի «Նեֆթչի»-ի նախագահի խորհրդական Բեյուկագ Հաջիևի կարծիքով՝ Ադրբեջանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Ռուսլան Աբիշովը պետք է հեռանա «Ռուբին»-ից, եթե Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորի Կազանի թիմը:

«Ռուսլանը լավ ֆուտբոլիստ և լավ մարդ: Նա ազատ ընտրության իրավունք ունի: Կարծում եմ` եթե Մինասյանը նշանակվի «Ռուբին»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, Աբիշովը թիմի հիմնական կազմում ընդգրկվելու շանսեր չի ունենա: 

Ռուսլանը պետք է չսպասի, որ Մինասյանը հրաժարվի նրա ծառայություններից: Ադրբեջանցի ֆուտբոլիստը չի կարող խաղալ հայ մարզչի գլխավորությամբ, այնպես որ պետք է այլ ակումբ տեղափոխվել: Նույնիսկ, կարելի է վերադառնալ Ադրբեջան»,- Հաջիևի խոսքերը մեջբերում է azerisport.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել