Մու՜թ սենյակումս պառկած . . .
Մութը ծածկած ու իր փայլի տակ առած ձյան վրա դեռ մնացել են հետքերդ ՝ ինձնից դանդա՜ղ հեռացող հետքերդ:
Ինչքան հեռվանում,այնքա՜ն խորն են դառնում հետքերդ ձյան վրա ՝
Ա՜խ սիրելիս,հիմա եմ հասկանում,հիմա եմ հասկանում թե ինչու են հետքերդ խորանում ամե՜ն քայլիդ հետ:Արդեն հասկանում եմ,որ ինչքա՜ն հեռվանում այքան ավելի ծանր էին դառնում քայլերդ,այքան ավելի դժվար ինքդ քեզ հետ պայքարելով հեռանում էիր ինձնից:Ինչքա՜ն հեռվանում այնքան ծանր էին դառնում քայլերդ,այդքան ավելի դժվար էիր պայքարում ինքդ քեզ հետ ՝ ոտքերդ էլ ավելի ճզմելով ձյան մեջ,ներսումդ հավաքված ուժը տալով ձյանը:
Քայլում եմ հետքերովդ և ամեն քայլիս հետ ասես մի պատմություն էր անցնում աչքերիս առաջով ՝ մե՜ր պատմությունը:Ամեն քայլիս հետ հիշում եմ ասածդ ամե՜ն մի բառը:
Հանկարծ ոտքս անսպասելի խրվեց ձյան մեջ և ինքս իմ ծանրությունը չկարողանալով պահել ձեռքով հենվեցի ձյանը:Գլուխս իջացնելով տեսա ծնկներիդ հետքը ձյան վրա :
- Հա՜ ինքդ այստեղ ընկել ես և մարմնիդ ծանրությունից խորացած ձյունը ստիպեց ինձ էլ ընկնել ՝ կրկնել ճ՜իշտ քո քայլերը:Ծնկներս հարմարացրեցի ձյան վրա մնացած ծնկներիդ հետքին և ասես կայծակի նման բառդ գլխովս անցավ ՝ << Ամե՜ն մարդ իր սիրուն է կրկնում>>:
-Երանի՜ դու էլ հիմա ինձ կրկնեիր,երանի ինքդ իմ հետքերով գայիր և նստեիր կողքիս:
- Հիմա արդեն զգում եմ նաև գինու ազդեցությունը: Քամուց չարացած դեմքիս հարվածող ձյունը և գինին փակում են աչքերս:
Ինքս ինձ չենթարկվելով փակեցի աչքերս:Անցել էր երևի մեկ-երկու րոպե և հանկարծ հետևիցս ճռթճռթացող ձյան ձայնը ստիպեց կրկին բացել աչքերս:Այդքան էլ հեռու չէր ձայնը,սակայն մրրկացած ձյունը և մութը չէին թողնում տեսնել գալացողին:Մի քանի քայլ ևս և արդեն երևում էր մի մարդու ստվեր ՝ կախ գլխով և ձնից թրջված մազերով:
Ինչքան մոտենում այնքան ակնհայտ էին դառնում մոտեցողի կանացի արտաքինը:
Ինքս ինձ մտածելով,որ սովորական անցորդ է պտտվում եմ,սակայն մտքով դեպի մոտեցողը:Ամբո՜ղջ ուշադրությունս տալով միայն ոտնաձայներին աղոթում էի,որ դա դու լինես լա՜վ հասկանալով խնդրանքիս անհանրին լինելը:Աչքերս երկինք հառած և մի քիչ էլ գինուց հարբած լինելով աչքերիցս արցունք է հոսում խառնվեով ձյան հետ ավելի սառացնելով այտերս:
-Ճռ՜,Ճռ՜,Ճռ՜ :
Քայլերը հասնելով թիկունքիս մոտ կանգ առան և ցտի՜ց սառած ամբո՜ղջ մարմինս միանգամից զգացին ուսիս վրա դրված ինչ-որ մեկի ձեռքի ջերմությունը:
-Երևի ընկերներիցս մեկն է:Երևի նկատել է ինձ,և եկել է տուն քարշ տալու:
Ինձ հետ խոսում էի ,մաքրելով արցունքներս,երբ զգացի,որ մեկը նստեց կողքիս,այնպե՜ս հստակությամբ ասես լսում էր մտքերս,լսում աղոթքներս:
- Հանգի՜ստ թեքվեցի և ո՜չ-ոք չկար:
Երևի շատ եմ խմել:
-Որոշեցի մի փոքր ձնով թարմացնել երեսս:Չէի հասցրել ձեռքս վերցնել ձյունը և . . .
Արթնացա ՛ ,քնել էի,երա՜զ էր այս ամենը:
-Ծնկներս արդեն թացացել էին,երևի երկար եմ քնել:
Ոտքի կանգնելով որոշեցի վերջապես գնալ տուն ՝ իմ և քո հետքերով նորի՜ց գնում եմ,այս անգամ արդեն հետ չհավատալով,որ նորից կտեսնեմ քեզ:
Քայլում եմ նու՜յն ճանապարհով,որով եկել էի,բայց արդեն ամբողջը անծանոթ են:Ինչ է կատարվում,միթե՞ իրոք շատ եմ խմել:
Եվ հենց այս մտքի վրա կրկի՜ն արթնացա ՝
Մու՜թ սենյակումս պառկած . . . քեզ էի հիշել սիրելիս: