«Երբ խնդիրները ներքև են քաշում, վերև նայիր». այս խոսքերը ծանոթ են շատերին սիրելի «Up!» մուլտֆիլմից: 61 տարի միասին անցկացրած Նինայի և Գրեմփի ֆոտոսեսիան լավագույն ապացույցն է, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Լուսանկարիչ Լորեն Ուելսն այս զույգին իրենց ամուսնության հոբելյանի կապակցությամբ իսկական անակնկալ է մատուցել` թեմատիկ love-story ստեղծելով:
Լուսանկարիչը խոստովանում է, որ այս ամուսնական զույգն իսկական ընդօրինակման առարկա է: «Այսքան տարիների ընթացքում նրանց մոտ ցանկություն չի առաջացել հանել ամուսնական մատանին: Նրանք լավագույն ընկերներ են»: Նրանք միայն մի խնդիր ունեն. նրանք ընդամենը մեկ հարսանեկան լուսանկար ունեն, քանի որ հարսանիքի օրը լուսանկարիչը չգիտես ինչու չէր կարողացել գալ: Կարծես թե 61 տարի անց զույգին հիանալի հնարավորություն է ընձեռնվել ուղղել այդ սխալը: