Երբ 90-ականներին նոր ու առաջադեմ սերունդ առաջացավ, կարծես ետին պլան մղվեց սովետական դպրոցի կրթություն ստացած քաղաքացին: Վերջիններիս սկսեցին վերապահումով մոտենալ և նախապատվությունը տրվում էր նոր սերնդին: Իսկապես նոր, առաջադեմ երիտասարդություն էր առաջ գալիս, որոնք մեծ տեղ էին տալիս կրթությանը և աշխատասեր էին, ու մասնակցելով տարբեր ծրագրերի, հնարավորություն էին ստանում դրսում ուսանել: Հավանաբար շատերը մնացին դրսում և չվերադարձան: Սակայն, դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այլ այն մասին, որ կարդալով շատ երիտասարդների քոմենթներ և գրառումներ, սարսափ եմ ապրում, թե որքան խորն է նստած ոմանց մոտ հետադիմությունը, տգիտությունը և առաջադիմության ու լուսավորության բացակայությունը: Երբեմն ինձ թվում է, թե այդ երիտասարդները մուսուլմանական հետադեմ հասարակության ծնունդ են և ոչ ժամանակակից Հայաստանի: Եվ այսօր արդեն վստահաբար նկատելի է, որ սովետական դպրոցի կրթություն ստացած, իհարկե ինտելեկտուալ մարդիկ, շատ ավելի առաջադեմ են իրենց մտածելակերպով, քան այսօրվա որոշ երիտասարդ աղջիկներ ու տղաներ: Գուցե՞ դա հետևանք է նրա, որ մեր սերունդը ավելի շատ է աշխարհ տեսել, ճամփորդել ու շփվել, քան այսօրվա շատ երիտասարդներ: Ամեն դեպքում ցավալի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել