Տարբեր ժողովուրդների կրոնա-հավատալիքային ավանդույթներում տարբեր կերպ է պատկերվում աշխարհի ստեղծումը: Այս բոլոր պատմությունները (իրենց տարբերություններով, իրարամերժությամբ ու պրիմիտիվությամբ) և առհասարակ բոլոր սուրբ գրքերը մարդկանց կողմից հորինված գեղեցիկ ու արժեքավոր ստեղծագործություններ են, որոնք ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ բարձրագույն ճշմարտության հետ: Վերջինս հասու չէ ոչ մի կրոնի ու ոչ մի մարդու: (Արդի գիտական վարկածները մի կողմ թողնենք):
Ահա տիեզերաստեղծման` ինձ ծանոթ բոլոր տարբերակներից ամենաազնիվը.

Откуда это творение возникло,
Было ли оно создано или же нет – 
Кто надзирает за этим (миром) на высшем небе,
Только он знает или же не знает.

Այ էսպես պարզ ու շիտակ, հիացմունքի արժանի ազնվությամբ: Ոչ ոք չգիտի: Վերջ: Սա գրված է շուրջ 3.000 տարի առաջ: Հնդիկների հնագույն սուրբ գրքի` Ռիգվեդայի X մանդալայի 129-րդ` տիեզերաստեղծմանը նվիրված հիմնի վերջին քառատողն է` հայտնի վեդագետ Ելիզարենկովայի թարգմանությամբ (Т. Я. Елизаренкова, Ригведа: мандалы IX-X. Москва: «Наука», 1999, стр. 286): 

Ստորև դնում եմ նաև Գելդների թարգմանությունը գերմաներեն.
«Woraus diese Schöpfung sich entwickelt hat, ob er sie gemacht hat oder nicht – der der Aufseher dieser (Welt) im höchsten Himmel ist, der allein weiß es, es sei denn, daß auch er es nicht weiß» [K. F. Geldner, Der Rig Veda. Cambridge, Massachusetts 1951 (Harvard Oriental Series; 33 35), vol. 3, p. 361]: 

Հրաչ Մարտիրոսյան, 03.01.2014, Լեյդեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել