Այսօր Երևանի փողոցներից մեկում ձմեռ պապու հետ մեկ նկարը արժեր 10.000 դրամ: Գիտե՞ք ինչն ա հետաքրքիր: Ինքն էլ հոմ կառավարությունից չէ՞ր: Բայց արի ու տես՝ մեր պես հասարակ մի մարդ, որը տոներից օգտվելով ուզում էր մի քիչ փող աշխատեր, բայց չէր աշխատում, այլ գռփում էր: Ախր սրան էլ չափ կա: Ծնողներին երեխաների մոտ անհարմար դրության մեջ չի կարելի դնել: Ամեն ծնող չի, որ կարա մի նկարի համար 10.000 դրամ վճարել: Ինչ եմ ուզում ասեմ: Մարդը մարդու մասին մի քիչ պետք է մտածի: Իրար մասին մինչև չսկսենք մտածել, էլ պետությունից ի՞նչ ուզես: Երեխեն վազի ձմեռ պապու մոտ, ուզի նկարվի, ծնողն էլ էդքան փող կարա չունենա..., ու ի՞նչ: Ագահության պատճառով երեխու հեքիաթը փլվեց, ծնողն էլ մանթրաժից տեղը չգտավ...
Հ.Գ. Եթե նկարվելու գինը լիներ 2000, վստահ եմ 50 անգամ ավել կաշխատեր, ծնողը կլիներ շնորհակալ, երեխան՝ ուրախ...