1370833907Amsagir.am-ը գրում է.

Չարլզ Դիկենսը ամեն օր խմում էր կես լիտր շամպայն: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1858 թվականին գրողը իր ճանաչվածությունը մեծացնելու նպատակով որոշեց հանդես գալ դասախոսություններով:

Նրա ելույթները մեծ հաջողություններ էին գրանցում և նա շրջագայեց ողջ Անգլիայով, ապա ուղևորվեց Ամերիկա: Արդյունքոիմ Դիկենսը գերհոգնեց և վտանգեց իր առանց այն էլ խառնաշփոթի վերածված  անձնական կյանքը:

Որպեսզի վերականգնվի գրողի առողջությունը, մի բարի բժիշկ նշանակեց մի առանձնահատուկ դիետա, որը տարբերվում է մեր իմացած բոլոր դիետաներից:

Այսպիսով, անկողնուց վեր կենալուց առաջ Դիկենսը ըմպում էր մի մեծ բաժակ սերուցք` մեկ կամ երկու ճաշի գդալ ռոմի հետ:

Կեսօրին «շերի-կոբլեր» կոկտեյլը ընդունում էր թխվածքի հետ: Ժամը երեքին ըստ դիետայի, նա ըմպում էր կես լիտր շամպայն:

Ժամը հինգի և ութի դասախոսությունների ընդմիջման ընթացքում ուտում էր «շերրիով»եփված ձվածեղ:

Եվ վերջապես. քանի որ պետք է դիետան հավասարակշռված լինի, այսինքն ոչ միայն խմիչք պարունակի, այլև սնունդ, Դիկենսը ավարտում էր օրը տավարի միս , ապուր ուտելով , իսկ վեջում ըմպում էր թեյ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել