Սիրելի հայեր.Նոր տարում ցանկանում եմ Ձեզ երեք խումբ զգացողություններ, հոգեվիճակներ և տրամադրություններ.
Առաջին` ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՏ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. Սրանք տալիս են հավելյալ ուժ, եռանդ և դրական էներգիա, որոնք կարևոր են ապրելու և ստեղծագործելու համար:
Երկրորդ` ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ. Երեք Հ-երը մեզ տարաբնույթ մաիպուլյացիաներից, խորամանկ և շահադիտական նախաձեռնություններից զերծ պահելու և չխաբվելու որակներն են, որոնք ապահովում են սթափ դատողականություն և չափի զգացողություն:
Երրորդ` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿՆՈՒԹՅՈՒՆ. Սրանք կարևոր են մեր անձնական որակները բարձրացնելու և սոցիալական աստիճանահարթակում ավելի բարձր դիրքեր գրավելու համար:
Գուցե, ասածս այնքան էլ ամանորի մաղթանքների ժանրից չէին, բայց մեր դերն ու նշանակությունը ընդգծելու, մեր նպատակներն առարկայական հարթություն տեղափոխելու, վերջապես ավելի հաջողակ և արդյունավետ լինելու ցանկություններ են, թեկուզ` մի քիչ էլ չոր և պրագմատիկ:
Շնորհավոր բոլորիս, 2014-ից միայն լավ սպասումներով…. Ու, թ`ող մեր յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանա նախևառաջ ԱՍՏԾՈՒ հավանությանը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/271234793030524?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել