Kinoashkharh.am-ը գրում է.
«Կինոաշխարհն» արդեն երրորդ անգամ է դիմավորում Նոր տարին և կրկին սիրով շնորհավորում է իր ընթերցողներին:
Ամանորի նախօրեն ինքնահաշվետվությունների ժամանակ է: Ամեն ոք, ամեն հաստատություն, ամեն երկիր հաշիվ է տալիս իրեն, թե ինչ արեց անցնող տարում, ինչի հասավ, ուր հասավ և առջևում ինչ հեռանկարներ է տեսնում:
2012-ին ասպարեզ մտավ «Կինոաշխարհ» տպագիր թերթը, 2013-ին` թերթի էլեկտրոնային տարբերակը` կամաց-կամաց ընդլայնելով իր ընթերցողների շրջանակը: Հույս ունենք, որ 2014-ին կունենանք նաև «Կինոաշխարհ» կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակները` մեր խոսքը հասցնելով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայկական կինոյով, սակայն հայերեն կարդալու հնարավորություն չունեն:
Դառնանք մեր կինոաշխարհին: Թվեր ու փաստեր չէ, որ ուզում ենք բերել: Նկարահանված ֆիլմերի քանակական տվյալները, կարելի է ասել, տպավորիչ են: Քիչ չեն նաև փառատոնային ու մրցանակային ձեռքբերումները: Բայց այդ քանակի հետևում ի±նչ որակ ենք ձեռք բերել: Սա է հարցը, որ առկախ է մնում: Եվ եթե որակն էլ փայլուն լինի, գոհանալու առիթ դեռևս քիչ ունենք, քանի որ ստեղծվող ֆիլմերը հայ հանդիսատեսին չեն հասնում, հայ մարդու հետ չեն խոսում, հայի սիրտը չեն բացում: Հարցերի հարցը դեռ մնում է չլուծված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ