ԻՄ ԲՈԼՈՐ ԿԱՅՔԷՋՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԲՈԼՈՐԻ ԳԱԼԻՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՒ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ՝ ՄԱՂԹԵԼՈՎ ՁԵԶ ՔԱՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԱՄՈՒՍՆԱՑԱԾՆԵՐԻՆ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆՍԱՍԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ԶԱՎԱԿՆԵՐԻՆ՝ ԽԵԼՔ ՇՆՈՐՔ ԵՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ։ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾՆԵՐԻՆ ԲԱՐԻ ԲԱԽՏ, ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԺՊԻՏԸ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԻ ՁԵՐ ԴԵՄՔԻՑ ԵՒ ԲՈԼՈՐԻՍ ՀՈԳԻՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈԼՈՐ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ԵՐԲԵՔ ԼՔԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ ԲՈԼՈՐՍ ԼՑՎԵՆՔ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏՔՈՎ, ՄԵԶԱՆԻՑ ՎԱՆԵԼՈՎ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՃՇՄԱՐԻՏ ՏԻՐՈՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՒ ՈՉ ԿԵՂԾ «ՏԵՐԵՐԻՆԸ»։ ԿԵՍ ԳԻՇԵՐԻՆ, ԵՐԲ ՈՂՋ ՄԻԱԲԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԿԻՋՆԵՆՔ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԾՆԱԷՋ ԽՈՐԱՆԻ ԱՌԱՋ, ԱՂՈԹԵԼՈՒ ԵՄ ՁԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ, ԿՆԵՐԵՔ, ՈՐ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՀԻՇԱՏԱԿԵԼ, ՍԱԿԱՅՆ ԱՂՈԹԵԼՈՒ ԵՄ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՄԻՇՏ ԼԻՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԵՒ ԱԶԳԻՑ ԱՆԲԱԺԱՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել