1in.am-ը գրում է.
Այս ամիս՝ 2013թ դեկտեմբերին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ սպառողական գները Հայաստանում աճել են 5.6%-ով: Այս մասին ասվում է ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաղորդագրությունում: Ամենաշատն աճել են ծառայությունների գները՝ 9.7%-ով, ինչպես նաև ոգելից խմիչքի ու ծխախոտի գները՝ 6.7%:
Պարենային ապրանքները թանկացել են 3.7%-ով, ոչ պարենայիննները՝ 3.5%-ով, իսկ սպառման ապրանքները 3.8%-ով:
Այսպիսով՝ տարվա կեսերից նկատմամբ բավականին բարձր գնաճը տարվա վերջին ամիսներին մեղմվեց և հասավ նպատակային միջակայքի (4 պլյուս մինուս մեկուկես տոկոս) վերին սահմանին՝ 5.5%-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_241281.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



