ՀՀԿ պատգամավորները որոշել են ամանորյա համերգը կազմակերպել հենց ԱԺ դահլիճում, որպեսզի Շուշան Պետրոսյանն էլ հնարավորություն ունենա գոնե մի անգամ մոտենա ԱԺ խոսափողին` թեկուզ երգելու նպատակով:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորները Ձմեռ Պապիկից բան չեն խնդրում, քանի որ արդեն չեն հավատում ո՛չ Ձմեռ Պապիկի, ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի գոյությանը:

ՀԱԿ կուսակցության պատգամավորներն այդպես էլ չկարողացան միասնական խնդրանք ունենալ Ձմեռ Պապիկից, և այդ պատճառով Ձմեռ Պապիկը որոշեց լքել իր պաշտոնը, քանի որ արդեն ծեր է:

«Օրինաց Երկիր» կուսակցության պատգամավորները Ձմեռ Պապիկից խնդրել են մյուս ընտրություններին էլ իրենց թողնեն, որ գան ԱԺ, որին ի պատասխան, ՕԵԿ-ի Ձմեռ Պապիկն ասել է. «Գալիս եք, որ ի՞նչ անեք»:

«Ազգային ինքնորոշում միավորում»-ից հայտնում են, որ Ձմեռ Պապիկից բան չեն ցանկանում, քանի որ նա ռուսական իմպերիալիզմի լրտես է:

«Հայաստանի Մարքսիստական կուսակցության» անդամը Ձմեռ Պապիկից խնդրել է կուսակցության անդամների ավելացում, թե չէ միայնակ ձանձրալի է:

«Հայաստանի Կոմունիստական կուսակցության» անդամները Ձմեռ Պապիկից խնդրել են իրենց չմոռանալ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների մի մասը նույնպես դեմ չի ՀՀԿ պատգամավորների ցանկությանը, իսկ մյուս մասը կուզեր, որ Ձմեռ Պապն իր թեկանծությունը դնի գոնե հաջորդ ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել