Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում նորից ահաբեկչություն է եղել. մահապարտ իսլամիստ կինը իրեն պայթեցրել է քաղաքային տրոլեյբուսում ու կան տասնյակ տուժածներ: Եվ սա կատարվում է Պուտինի կողմից տարածքների օտարման կոչեր անելու քրեականացման մասին օրենքի հաստատման լուրի ֆոնին:
Կրակն են ընկել ռուսները մուսուլմանների, իսկ ավելի ճիշտ, ռադիկալ իսլամիստների ձեռքը: Սակայն սա այդքան էլ ճիշտ պնդում չէ, որովհետև Ռուսաստանը իրականում կրակն է ընկել իր փափկասուն քաղաքականության ու Արևմուտքին նայելու իր բարդույթի ձեռքը: Ինչպե՞ս կարելի է մինիմալի հասցնել իսլամիստական ռադիկալիզմի արդյունքում ծագող ահաբեկչության վտանգը: Շատ պարզ` Իսրայելի օրինակով. մահապարտը պայթեցնո՞ւմ է իրեն` իմանալով, որ ինքը շահիդ է դառնալու ու դրախտ է ընկնելու, բայց նրա հարազատներն ու ընտանիքն իմանալու են, որ իրանց շահիդի պատճառով բուլդոզերներով հողին են հավասարեցնելու իրենց տները, ու եթե շահիդը դրախտ է ընկնի, ապա իրենք կհայտնվեն մարդկային դժոխքում` անտուն, անօթևան ու անապաստան:
Ընդհանրապես, հյուսիսկովկասյան ժողովուրդները միշտ էլ աչքի են ընկել բռիությամբ ու համառությամբ ու հնազանդվել են մենակ բիրտ ուժին, և դրա ամենավառ օրինակը գեներալ Երմոլովն ու Ստալինն էին: Նրանց երբեք չի կարելի մինչև վերջ հնազանդեցնել, բայց նրանց կարելի է հնազանդության մեջ պահել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հստակ գիտեն, որ ամեն մի չարագործության հետևելու է անխուսափելու ու ավելի խիստ պատիժ:
Մահապարտների դեպքում արդեն նշեցի` բուլդոզերներով հողին պետք է հավասարեցնեն հարազատների տները ու անելանելի կենսական պայմաններ ստեղծեն բոլոր նրանց համար, ովքեր թանկ են պոտենցիալ մահապարտի համար, որպեսզի արդեն նրանք հետ պահեն իրենց վայ շահիդներին ահաբեկչություններից: Եթե գլուխ են բարձրացնում առանձին համայնքներ, ապա կրկին Իսրայելի օրինակով, պետք է հրետանիով ու ինքնաթիռներով հողին հավասարեցնել այդ համայնքը:

Բայց արի ու տես, որ Ռուսաստանը դա չի անում, որովհետև վախենում է, որ Արևմուտքը իրեն չի հասկանա: Դե ուրեմն, թող սովորեն հանդուրժել պայթյուններն իրենց տրոլեյբուսներում ու բնակելի շենքերում, իսկ տարբեր իսլամիստներ հանգիստ կլինեն, որ թույլ հասարակության ու պետության հետ գործ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել