
Իսպանական մամուլը հայտնում է, որ Բարսելոնայի հարձակվող Լեոնել Մեսսիի խիղճը հանգիստ է, և նա ոչինչ չունի թաքցնելու:
Սրա մասին հայտնել է արգենտինացի ֆուտբոլիստի մոտ հարազատներից մեկը` հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու տեղեկությունները:
Հիշեցնենք, որ իսպանական «Էլ Մունդո» թերթը մեղդրել է ֆուտբոլիստի հորը` Խորխե Մեսսիին, ով մասնակցել է «փողերի լվացմանը», որոնք կապ ունեն թմրանյութերի վաճառքի հետ: Ավագ Մեսսին դա արել է Մեսսիի ընկերների և աշխարհի հավաքականի միջև ընկերական բարեգործական խաղի միջոցով: Այնուհետև տեղեկություններ եղան այն մասին, որ հենց ֆուտբոլիստը, բարեգործական խաղերի միջոցով, յուրացրել է մեծ քանակի գումար: Բացի այդ, նրան մեղադրել են հանցագործ աշխարհում կապեր ունենալու մեջ:
«Լեոնելը շատ հանգիստ է, քանի որ թաքցնելու ոչինչ չունի»,-ասել է ֆուտբոլիստի շրջապատի մարդկանցից մեկը:



