Իջեք, հասել ենք...
Մի բան ասեմ չեք հավատա, բայց տարբեր տերերի ծառայելուց ու «շվեյցարությունից» սկսել է խոսել նույնիսկ Վահան Բաբայանը: Չնայած մեր քաղաքկաան դաշտում, թերևս, այդ թեմայով ամենապրոֆեսիոնալ վերլուծությունները կարող է հենց ինքը անել... մարդը երկար տարիների պրակտիկ փորձ ունի, վերջիվերջո: Համ էլ ինչ զարմանալու բան կա, եթե վաղը ԲՀԿ-ին հրահանգեն «սարի սմբուլը» երգել, Բաբայանը բոլորի հետ միասին ջանասիրաբար իր ձայնային տվյալները կփորձի նաև այդ ասպարեզում:
Միայն մի բան չեմ հասկանում. ինչո՞ւ պաշտոնյաներից ոչ ոք էս մարդուն երբեք չի արձագանքում: Առավոտից իրիկուն հայտարարություններ է տարածում, տանջվում է... Էսքան ժամանակ լավագույն դեպքում արձագանքել են տարբեր պաշտոնյաների օգնականներ կամ օգնականների տեղակալներ...
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Ավագյանը ամեն մեկի գրառումներին չի արձագանքում` մի տեսակ մտավախություն ունեի, որ «բազմաթիվ տերերի չծառայած երիտասարդը» էլի օնլայն մենախոսությամբ է զբաղվելու... Ամեն դեպքում ջանիս դարդ կմնար, եթե չգրեի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubo.khachatryan/posts/624968110871905
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել