Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը ցրտինDoctors.am-ը գրում է.

Մեզանից շատերն են ձմեռը դիմավորում տագնապով: Ցավոք սրտի, սկսում ենք մտածել սեփական իմունիտետը բարձրացնելու մասին այն ժամանակ, երբ նկատում ենք մրսածության առաջին նշանները: Կան մի շարք գործոններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում իմունիտտեի վրա և այն դարձնում անպաշտպան: 

Այդ գործոններից են՝ 

Սթրեսը 
Ոչ ճիշտ սնվելը 
Ցածր ֆիզիկական ակտիվությունը 
Էկոլոգիան 

Հետևյալ պարզ, սակայն արդյունավետ խորհուրդները կօգնեն ձեզ ամրացնել իմունիտետը և զերծ մնալ սեզոնային գրիպներից և մրսածությունից: 

Վիտամիններ 

Բարձր իմունային համակարգի կարևոր պայմաններից է վիտամինների առկայությունը: Դրանցով հարուստ են մրգերն ու բանջարեղենը: Ցրտին վիտամիններ կարելի է ստանալ և դեղորայքային հաբերի տեսքով կամ գազարի, կաղամբի և նեխուրի հյութ խմելով: Հիշեցնենք, որ օրգանիզմի համար ամենակարևոր վիտամիններն ու հանքանյութերն են՝ A, C, D, F, B5 վիտամինները, երկաթը, ցինկը, սելենը, մագնիումը, կալիումը: 

Ակտիվ կենսակերպ 

Մաքուր օդը, զբոսանքը նույնպես հարկավոր են իմունիտետը բարձրացնելու համար: Մաքուր օդը արյունը հարստացնում է թթվածնով, զբոսանքը հեռացնում է էմոցիոնալ լարվածությունը և ամրացնում նյարդային համակարգը: Սա շատ կարևոր է, քանի որ սթրեսը և ներքին անհանգստությունը մշտական հիվանդությունների հիմնական պատճառն են: 

Կոնտրաստային ցնցուղ 

Այս մեթոդը բավականին պարզ և հասանելի միջոց է բոլորի համար: 20 վայրկյան սառը ցնցուղ ընդունելուց հետո, ընդունեք տաք ցնցուղ (20 վայրկյան): Այս գործընթացը թեև տևում է 10-15 րոպե, սակայն խթանում և բարելավում է արյան շրջանառությունը: Կարելի է սաունայի գնալ՝ դրանից հետո ընդունելով սառը ցնցուղ: 

Էմոցիաների հսկողություն 

Նյարդային լարվածությունը ոչ միայն հարբուխի, այլև բազմաթիվ հիվանդությունների պատճառն է: Հանգստացնող երաժշտությունը, վիտամինացված թեյը՝ կիտրոնով և հաղարջով, 7-8 ժամյա քունը ապահովում են հոգեկան հավասարակշռվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել