Մենք ամանորին չենք պատրաստվում որևէ մեկին զարմացնել մեր սեղանով, որովհետև չենք սպասում հյուրերի, ովքեր գալու են մեր տան սեղանին եղած-չեղածով զարմանալու կամ էլ մեր տնից դուրս գալուց հետո բամբասելու թե մեր սեղանին խոզի բուդ ու պասուց տոլմա չի եղել:
Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր ստիպված են նման հյուրեր ընդունելու պատճառով հսկայական պարտքերի տակ ընկնել ու սեղաններին ասենք կոկոս կամ պամելո դնել այն դեպքում, երբ ոչ կոկոս են սիրում, ոչ էլ պամելո ուտելու ձև գիտեն,
երբ այդ նույն գումարներով շատ ավելի կարևոր հարցեր կլուծեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել