Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սևանի քննչկան բաժանմունքի քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 28-ին՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 23-ամյա Նորայր Դավթյանը, վարելով Mercedes E 500 մակնիշի 01 PN 010 համարանիշի ավտոմեքենան՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի Գագարին ավանի բնակիչ, 54-ամյա Ժաննա Մովսեսյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ







