Ընկա հիշողություների գիրկը: Մի տեսակ կարոտեցի մանկությունս: Ինչ ինձ համար էին անում, այժմ ես եմ անում իրենց համար:
Երբ փոքր էի, ծնողներս հարևանուհուն խնդրում էին որ դեկտեմբերի 31ին, երբ զանգերը զարկեն ուղիղ ժամը 12ը, նա մեր տան դուռը թակեր և գետնին դներ այն նվերը ,որոնք ծնողներս պատրաստել էին ինձ համար: Ինչ հրճվանքով էին լցվում աչքերս երբ մտածում էի, թե Ձմեռ պապիկն է այն բերել և դրել մեր դռան դիմաց: Բայց միշտ չէր հաջողվում նրան տեսնել: Երբ բացում էի միայն նվերն էր, իսկ նա՝չկար: Եվ ես վազում էի միջանցքով, իջնում աստիճաններով, որ տեսնեի նրան ՝չլսելով ծնողներիս խոսքերը,թե նա գնացել է , ուրիշ երեխաներին էլ նվեր տալու …. Իսկ հիմաա, ես եմ դնում նվերը հարևանի դռան մոտ և ուժեղ թակում այն: Այժմ ՝ հենց իմ աչքի առաջ, այդ նուն հրճվանքը ապրում է մեր հարևանի 3 տարեկան երեխան, ում համար ես հենց նոր թակեցի իրենց տան դուռը, երեխային համոզելու համար, որ նվերը ՝ջրով լի տարայով ոսկե ձկնիկը, բերել է իրեն ձմեռ պապը: Միայն տեսնեիք նրա ուրախությունը՜, աշխարհով մեկ էր եղել…տարիներ, անփոխարինելի և անդառնալի տարիներ, որոնց կարոտը ես զգում եմ այս պահին, և որոնք եղել են իմ կյանքի լավագույն տարիները: Լավ է գոնե որ հիմա, իմ դեռահասուության տարիքում տեսնում եմ դա, բայց արդեն ՝ ականատեսի աչքերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել