Ուզում եմ շնորհավորել իմ ընկերներին Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Հատկապես այն մարդկանց, ով մտահոգ է Հայաստանի ներկայով և ապագայով, ով իր ժամանակն ու առողջությունը չի խնայում և ամռան տապին կամ ձմռան բքին, դուրս է գալիս փողոց ու պայքարում է հանուն մեզ, հանուն մեր երեխաների անհոգ ապագայի։ Սիրում եմ ձեզ , շնորհակալ եմ ձեզ։ Դուք եք ոգեշնչում ինձ ապրել Հայաստանում։ Թող Աստված ձեզ ուժ տա, որ չկորցնեք ձեր հավատն ու իմաստությունը։ Ու թող, որ դուք տեսնեք պայքարի ավարտը և ձեր կյանքի մնացած տարիները վայելեք ձեր պայքարի պտուղները։ Սիրում եմ ձեզ։ Շնորհավորում եմ, մեր բոլորիս շահերը վերջին ճիգերով պահող, մեր ընդիմությանը։ Սիրում եմ ձեզ։ Իսկ մեր ժողովրդի մյուս մասին և իշխանության մի զգալի հատվածին էլ ցանկանում եմ, որ ձերբազատվի ստրուկի ու անճարի հոգեբանությունից և գտնի իրեն։ Ու այդ ժամ ես ձեզ էլ կսիրեմ։ 2014 թվականը թող լինի հայի առողջացման տարի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել