Անաստվածությամբ շնչող Դպրոցում
Որբանում է միտքը,
Խամրում է գեղեցկությունը,
Արժեզրկվում է բարոյականությունը,
Նեղմիտ է դառնում գիտակցությունը,
Նյարդայնանում է սիրտը,
Գիտելիքը վերածվում է առևտրի,
Հիմարություն է թվում կարեկցանքը,
Աչքերը կուրանում են վիրավորանքից,
Տիրապետում է սեփականության զգացումը,
Գերիշխում է խավարը:
Ձեզ զայրացնո՞ւմ է հասարակության անբարո վիճակը,
Անաստվածությունի՛ց է:
Ձեզ ջղայնացնո՞ւմ է հեռուստաեթերից թափվող աղբը,
Անաստվածությունի՛ց է:
Ձեզ հունից հանո՞ւմ են Համացանցի մթամած տարածքները, նույնը՝ ամսագրերում, նույնիսկ՝ գրքերո՞ւմ:
Անաստվածությունի՛ց է:
Իսկ անհարգալից վերաբերմո՞ւնքը: Իսկ տհաճ տեսարաննե՞րը: Իսկ հանցագործությո՞ւնը: Իսկ թմրամոլությո՞ւնը: Իսկ մարմնավաճառությո՞ւնը: Իսկ հարբեցողությո՞ւնը: Իսկ գողությո՞ւնը:
Այս ամենը անաստվածությունի՛ց են, խավարի՛ց են:
Աղանդները, կեղծ մարգարեները, մոգերը և նրանցից թունավորված միլիոնավոր հոգիները,
Սովը, չքավորությունը, զրկանքը, հուսահատությունը,
Նվաճողական պատերազմները, ագրեսիվությունը, ավերակ դարձած եկեղեցիներն ու սինագոգները, մզկիթներն ու թանգարանները, դպրոցը, մշակութային արժեքները,
Ամեն, ամենը անաստվածությունի՛ց են:
Աթեիզմի ցանցում հայտնված դպրոցում
Մարդն առանց Ճշմարտության կորած մարդ է:
Կեղծ Ճշմարտությամբ մարդը՝ կործանված մարդ: