Ես ինչ-որ տեղ կփորձեի հավատալ ՀՀ իշխանություններին, եթե նրանք էլ ժողովրդի գերակշիռ մեծամասնության պես ապրեին՝ օգտվեին հասարակական տրանսպորտից, տներում սառեին, տարաբնույթ հարցերով պետական հիմնարկների դռներին ժամերով կանգնեին, պետական հիվանդանոցներից գոնե մեկ անգամ օգտվեին, գայշնիկների տուգանքներին դիմանային և այսպես շարունակ, սակայն երբ ժողովուրդը օր-օրի աղքատանում է, իսկ ՀՀ իշխանությունները օր-օրի հարստանում, այստեղ իշխանությունների ազնվությանը հավատալը հավասարազոր է հիմարության: Հա մի բան էլ ասեմ, որ մեջս չմնա. Եթե Արցախյան պատերազմի ժամանակ երկրի իշխանական վերնախավը ապրեր այնպես-ինչպես այսօրվա ՀՀ վերնախավն է ապրում, ապա պատերազմը հաստատ տանուլ կտայինք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/630845686954885?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել