Հին Եգիպտոսի ուսումնասիրությունները աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկն է: Դեռ վաղ տարիքից շատերին է հրապուրում հին Եգիպտոսի մասին պատմությունները, մումյաների անեծքները, հին բուրգերի ու ամեն տեսակ եգիպտական մոգությունների մասին պատմությունները: Այս հոդվածում առանձնացրել ենք հին Եգիպտոսի մասին ամենահետաքրքիր 10 փաստերը:

 10  Հղիության թեստեր

Հին եգիպտացիները շատ բաներով են հայտնի, սակայն քչերը գիտեն, որ մարդկության պատմության մեջ նրանք առաջիններից էին, որ հղիության թեստեր են օգտագործել: Այս թեստերն օգտագործելու բազմաթիվ մեթոդներ կային: Այդ մասին գրված է Բեռլինի բժշկական պապիրուսում: Դրանցից մեկի դեպքում կնոջը գարեջուր ու արմավի խառնուրդ էին տալիս, ու կախված նրանից, թե որքան էր նա փսխում,  եգիպտացիները կարողանում էին հասկանալ, թե արդյոք նա հղի է, թե ոչ: Մեկ այլ դեպքում կինը պետք է միզեր գարով ու հացահատիկով պայուսակների մեջ, որոնք նաև արմավ ու ավազ էին պարունակում: Եթե պայուսակները ուռչում էին, նշանակում էր, որ կինը երեխա էր սպասում:

Վերջերս փորձարկելով այս թեստը՝ գիտնականները դրական արդյունքներ են ստացել, սակայն որոշ դեպքերում հղիությունն այս մեթոդով չի երևացել: Հին եգիպտացիները նաև իրենց մեթոդներն ունեին երեխայի սեռը հղիության ընթացքում պարզելու համար, սակայն սրանք ոչ ավել, քան 50%-ով էին արդյունավետ: Նրանք փսխելու թեստեր էին օգտագործում՝ հաշվի առնելով հղիության ժամանակ կանանց առավել զգայուն լինելն ուժեղ հոտերի նկատմամբ:

 9  Տիտանիկի մումիայի անեծքի լեգենդը

Titanic_wreck_bow

Ինչպես բոլորս գիտենք, Տիտանիկը հսկայական նավ էր, որը մարդիկ կառուցել էին՝ կարծելով, թե կարող են այսպիսի հսկայական նավ ստեղծել, որը չի կարող խորտակվել, ինչն էլ հանգեցրեց բոլորիս հայտնի ողբերգությանը: Մինչ շատերը կարծում են, թե  նավի խորտակումն ուղղակի պատահականություն էր, որոշ մարդիկ այդպես չեն կարծում:

Կան մարդիկ, ովքեր պատմում են Ամուն քրմուհու մումիայի անեծքի մասին, որը բերվել է Անգլիա: Ասում են, թե մումիան առեղծվածային մոգական ուժ ուներ, որի շնորհիվ դրա մոտ եղածներին անհաջողություն է բերել: Ասում են, թե մումիան, ի վերջո, խորտակվել է Տիտանիկ նավի հետ, որի խորտակման պատճառը, ըստ որոշ մարդկանց, հենց մումիան է եղել: Այս ասեկոսեները տարածվեցին, երբ  Վիլյամ Սթիդ անունով մի անգլիացի, ով պնդում էր, թե մումիան պատկանում է իրեն, ու դրանով զվարճացնում էր մյուս ուղևորներին, նրանց պատմում է, թե ինչ հզոր ուժ է իր հետ բերել նավ: Այնինչ, իրականում այս մարդն ուղղակի խաբում էր մարդկանց. մումիան իր հետ չի եղել ու երբեք էլ չի պատկանել այդ մարդուն:

 8  Սիրո թուրմեր

150684560

Հին եգիպտացիները սիրում էին մոգությունը ու այն օգտագործում նույնիսկ սիրո մեջ: Նրանք սիրո թուրմեր էին պատրաստում, որոնք տարբերվում էին իրենց բաղադրությամբ՝ կախված կոնկրետ իրավիճակներից կամ դեպքից, որի համար պետք է այն օգտագործվեր: Օրինակ` տղամարդուն գրավելու համար այլ թուրմ էր պահանջվում օգտագործել, կնոջը՝ տղամարդուն սիրելու համար՝ այլ, այլ՝ զույգերին բաժանելու համար և այլն:
Իսկ թուրմերի բաղադրություններն իսկապես բավականին տարօրինակ ու խելահեղ էին: Օրինակ, դրանցից մեկի դեպքում սպանված մարդու մաշկի թեփ, գարի, խնձորի կորիզ, արյուն փայտից, որով խփել են սև շանը, թուրմը պատվիրողի արյունը: Այս թուրմը պետք է ավելացվեր այն մարդու խմիչքի մեջ, ում սերը ցանկանում էր գրավել թուրմ պատվիրողը:

 7  Կանխագուշակող երազներ


Հին Եգիպտոսում երազները շատ կարևոր նշանակություն ունեին: Այսօր մարդիկ կարծում են, որ դրանք ուղղակի ինչ-որ պատկերներ են, որոնք ուղղակի կարող են արտացոլել օրվա ընթացքում մեր ապրումները, սակայն հին եգիպտացիները հավատացած էին, որ երազները կարևոր նշանակություն ունեն: Մարդիկ վճարում էին տաճարների քրմերին, ովքեր կարողանում էին մեկնաբանել երազները, որպեսզի վերջիններս իրենց պատմեն տեսած երազի նշանակությունը: Երբեմն մարդիկ նույնիսկ փորձում էին տաճարում քնել, երբ ցանկանում էին ինչ-որ կարևոր բան իմանալ՝ հավատացած լինելով, որ աստվածներին ավելի մոտ գտնվելով, իրենց երազների միջոցով կարևոր բան կարող են իմանալ:

Եգիպտացիների համար այնքան էլ կարևոր չէր երազի ընդհանուր բովանդակությունը. նրանք ավելի շատ ուշադրություն էին դարձնում մանրամասներին, ինչպես օրինակ` եթե երազում եգիպտացիները մեծ կատու էին տեսնում, ապա շոտով մեծ հաջողության էին սպասում իրենց կյանքում, իսկ թզուկ տեսնելը նշանակում է, որ կյանքի մեծ մասն արդեն անցել է:

 6  Մինչ այս անհայտ փաստեր Հիսուսի մասին

99080849

Վերջերս հազարավոր տարիների հնություն ունեցող եգիպտական գրություններ են հայտնաբերվել, որոնց մեջ Հիսուսի մասին հետաքրքիր գրառումներ կան արված: Տեքստերն ուսումնասիրող հետազոտողները զգուշացնում են, որ չնայած հայտնաբերված գտածոն իսկապես իրական է, սակայն դեռ չի նշանակում, որ այն, ինչ գրված է դրա մեջ, նույնպես համապատասխանում է իրականությանը: Ինչևէ, մարդն, ով գրել է տեքստերը, հավատացած է իր գրառումներին:

Այս տեքստում բազմաթիվ գրառումների հետ մեկտեղ նշվում է, որ Հիսուս Քրիստոսն իրականում կարողացել փոփոխել իր կերպարն ու ձև: Նա երբեք չէր փոխվում կենդանիների, բայց կարողանում էր վերափոխվել ծերունու կամ երեխայի, ու իր այս ունակությամբ խուսափում նրանցից, ովքեր ցանկանում էին իրեն ձերբակալել:
Գտնված տեքստերի համաձայն՝ Հուդան Հիսուսին մատնում է համբույրի միջոցով, քանի որ նրան ձերբակալել ցանկացողները չէին կարող նրան ճանաչել իր փոփոխված տեսքով:
Բացի այդ, տեքստում նշվում էր նաև այն, որ վերջին ընթրիքը (ինչպես, որ հավատացած ենք) ոչ թե հինգշաբթի, այլ երեքշաբթի է տեղի ունեցել:  Բացի այդ, այստեղ նշվում է, որ Պիղատոսը ընթրել է Հիսուսի հետ, ու նրան առաջարկել, որ իր սեփական տղան սպանվի Հիսուսի խաչելության փոխարեն: Գրության մեջ նշվում է, որ Հիսուսը նրա այս առաջարկը քաղաքավարի մերժել է, բայց շնորհակալություն հայտնել նրա բարության համար, ու ակնարկել, որ նա ունի իշխանություն հեռանալու՝ երբ կամենա:

 5  Անեծք վրեժխնդրության համար

136297196

Մոգության ու անեծքների օգտագործումը ուրիշներից վրեժ լուծելու համար շատ է ասոցացվում հին եգիտացիների հետ: Առավել հայտնի են մումիայի անեծքները: Ավելի ստույգ, փարավոնների մումիաներին որոշակի անեծքներ էին դրվում, այնպես որ, բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեին ներս մտնել դամբարաններ ու անհանգստացնեին նրանց հանգիստը, իրենց հանցանքի համար սարսափելի կպատժվեին:
Իհարկե, ոչ մի մումիայի անեծքի իրական գոյություն երբևէ չի հաստատվել, սակայն  գիտնականնենրը ցանկացել են հասկանալ, թե արդյոք որևէ ոչ մոգական բան կա մումիաների հետ կապված, որը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ: Դամբարաններն ավելի մանրամասնությամբ ստուգելու ժամանակ նրանք նկատեցին, որ վտանգավոր բորբոսներ են աճում պատերի վրա, որոնք կարող են նպաստել թոքերի արյունահոսությանը: Նրանք նաև ընդհանուր համաձայնության են եկել, որ նման բան իրականում չէր կարող տեղի ունենալ:
Վերջերս բրիտանական թանգարաններից մեկում, որտեղ դրված է եղել եգիպտական արձան, տեսախցիկը ֆիկսել է, թե ինչպես է արձանը ինքն իրեն շարժվում: Մասնագետները պնդում են, որ արձանը շարժվել է այցելուների ոտնահետքերի վիբրացիաներից, բայց ինչ իմանաս...

 4  Մահացածների հարություն


Թերևս արդեն հասկացաք, թե որքան կարևոր էր մոգությունը եգիտացիների համար: Այն օգտագործվում էր ամենուր ու ամեն ինչի համար: Իսկ տաճարի բարձրագույն քրմերը դրանց միջոցով բազմաթիվ հրաշքներ էին գործում: Լեգենդների համաձայն՝ հին Եգիպտոսում մի քուրմ մի անգամ լճի ջրերը բաժանել է երկու հավասար մասի, այնպես ինչպես Մովսեսը՝ Կարմիր ծովը, որպեսզի կարողանա գտնել կորցրած կախազարդը:
Նրանք նաև կարողանում էին վերակենդանացնել կենդանիներին ու նույնիսկ մարդկանց:
Համբարձումը կամ վերակենդանացումը եգիպտական կյանքում կարևոր դեր ուներ: Մահվան ու նոր կյանքի գաղափարը նրանց կրոնի ու հավատալիքների կարևոր մասն էր կազմում: Եգիպտացիները հավատում էին, որ ինչպես արեգակն է ամեն անգամ նորից բարձրանում, այդպես էլ նրանք մահանալուց հետո նոր կյանք են սկսում, հենց այդ էր պատճառը, որ նրանք խնամքով նախապատրաստում էին մահացածների մարմինները հաջորդ կյանքի համար: Երբ եգիպտացին մահանում էր, հավատացած էին, որ նա դատաստան էր անցնում ու հետո հնարավորություն ստանում նորից վերակենդանանալու ու ապրել շարունակելու՝ կյանքում կատարած իր արարքների համար:

 3  Մարզված բաբուններ


Շատ մարդիկ կարծում են, որ կատուները հին Եգիպտոսի մշակույթի անբաժան մասն են կազմել, սակայն պետք է նշել, որ բաբուն կապիկները նույնքան կարևոր են եղել եգիպտացիների համար: Այսպես օրինակ Եգիպտոսում կապիկներին մարզում էին այնպես, որ օգուտ քաղեն նրանց մագլցելու ունակություներից ու նրանց միջոցով ծառերից մրգեր, ընկույզ ու արմավ էին հավաքում:
Սակայն նրանք ավելի կարևոր նշանակություն ունեին, քան ուղղակի մրգեր հավաքելը: Պատմաբանների կարծիքով բաբունները եգիպտական կրոնի ու հավատալիքների մեջ մի քանի կարևոր դեր են խաղացել: Արևի ծագելուն պես բաբունները բարձր ձայներ էին հանում ու այդ պատճառով եգիպտացիները նրանց ասոցացնում էին արևի աստծու հետ:
Ամենհոտեպ Երրորդը բաբունների չորս հսկայական արձան էր կառուցել: Եգիպտացիները բաբուններին կապում էին նաև Հապի աստծու հետ, ով Հորուս աստծո զավակներից էր:

 2  Թալիսմաններ ու հմայիլներ


Եգիպտացիներն առաջիններից էին, ովքեր սկսել են օգտագործել հմայիլներ ու թալիսմաններ ու սնահավատությունը նոր  մակարդակի հասցրել: Նրանք հավատացած էին, որ որոշակի առարկաներ կրելով իրենց վրա, կարող են պաշտպանված լինել այս կամ այն բանից: Ձեզանից շատերը կարող են ծիծաղել սրա վրա, սակայն նույնիսկ մեր օրերում կան մարդիկ, ովքեր հաջողակ շապիկ, գրիչ կամ էլ այլ առարկա ունեն, որոնք հավատացած են, թե իրենց հաջողություն են բերում:
Հին եգիպտական թալիսմանները նրանց զարդերի մասն էին կազմում ու հիմնականում կենդանու կամ այլ խորհրդանշական ձև ուներ: Այս թալիսմանները կարող էին պատրաստված լինել ամեն տեսակ նյութից, սակայն դրա ազդեցությունը կամ մոգությունը բավականին բարդ է՝ կախված նրանից, թե ինչից էր պատրաստված, ինչ ձև ուներ, ինչ տեսք և, իհարկե, թե ինչպիսի անեծքներ կամ ինչպիսի մոգական բառեր են օգտագործվել դրանք պատրաստելիս:

 1  Բժշկող մոգություն


Թերևս եգիպտական մշակույթի ամենաառանձնահատուկ գծերից մեկը նրանց բժշկելու մոգական կարողությունն է: Այս պատմության մեջ, իհարկե, ճշմարտության մաս կա, սակայն ինչպես ցույց են տվել վերջերս կատարված հետազոտությունները, դրանք այնքան էլ մեծ նշանակություն չեն ունեցել, որքան շատերը կարծում են: Շատ ծեսեր կենտրոնանում էին մոգության վրա, սակայն դա չի նշանակում, թե նրանք չգիտեին, թե ինչ էին անում:
Ժամանակի համար եգիպտացիները բավականին տպավորիչ գիտելիքներ ունեին իրական բժշկության մասին: Վերջերս հրապարակված հետազոտությունների համաձայն՝ եգիպտացիները նույնիսկ վիրահատություններ են իրականացրել: Կան նաև փաստեր, որ նրանք կարողացել են հաջողությամբ ոտքի մատներ պրոթեզավորել: Հին եգիպտացիների համար կարևոր է բժշկությունն ու առողջապահությունը և, անկախ սոցիալական դիրքից, անհրաժեշտության դեպքում բոլորը բուժում էին ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել