1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում տան կտուր է այրվում: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1934 թ. ծնված Հմայակ Հ.-ին պատկանող տան տանիքի մի մասը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է ժամը 23.55-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել