
մաս երկրորդ
Քեզ եմ նվիրում իմ թաշկինակներից մեկը ..
Շատ հաճախ եմ արցունքներս մաքրել դրանով ու չորացրել գրպանումս, որ հանկարծ ոչ ոք չնկատի ..
Արդեն երկրորդ գիշերն է՝ չեմ կարողանում քնել..
Քեզնից զանգ չկա ..
Դու եղար իմ հիվանդ կյանքի միակ առողջությունը, սակայն քեզ էլ խլեցին ինձնից.. Խլեցի ես ինքս..
Օրեր շարունակ դու չտեսար, չզգացիր, չիմացար, թե ինչպես եմ քարշ տալիս գոյությունս. Թե ինչպես եմ ապրում մեկ ժամս 3 դեղով ..
Դու ապրեցիր, որովհետև ես սիրում էի քեզ, սակայն երբեք չհամարձակվեցի ասել..
Դու ատեցիր ինձ, որովհետև ես սիրում էի քեզ .. սակայն երբեք չիմացար բաժանվելուս պատճառը ..
Ես թույլ չտվեցի, որ տառապես, իսկ դու ատեցիր ինձ ու խղճացիր..
Դու շատ թույլ ես .
Սիրելի՜ս,
Ու անսեր ...
Ես կմահանամ շուտով.
Իսկ դու չապրեցիր քո կյանքի մեկ-հինգերորդ մասը իմ կողքին, որովհետև ես խնդրեցի չկործանվես..
Քո մի ամբողջ երկար կյանքից չտվեցիր ինձ մի քանի ամիս .. որովհետև ես խնդրեցի հեռանաս.
Ու դու հեռացար .
Դու անսեր էիր, սիրելիս ..
Ես նվիրեցի քեզ իմ մի քանի ամիս մնացած կյանքը.. փոքրի՜կ ու ցուրտ` իմ հիվանդ հոգով ու տկար մարմնով..
Սիրելիս, ես պետք է ապրեի, դեռ պետք է շատ երկար ապրեի. Ես ուզում էի առողջ լինել և ամուսին ու երեխաներ ունենալ...
Սակայն, ո՛չ, ես ոչ մի ամուսին ու ոչ մի երեխա չեմ ուզում քեզանից բացի.. դու ես իմ երեխան ու իմ ամուսինը..
Թող ոչինչ ինձանից քեզ չմնա..Եվ դու երբեք տխուր չպիտի լինես ..
Գիտես երբեմն մտածում եմ, թե արդյո՞ք այսքան հեշտ մահանալ կլինի .. Եվ արդյո՞ք այսքան հեշտ կվերջանա ամեն ինչ..
Որքան լավ էր ամեն ինչ ու որքան կարճ ..
Հիմա ես կրկին սրբում եմ արցունքներս այն թաշկինակով, որ պիտի նվիրեմ քեզ.. Դեղահաբերի հոտ է գալիս ... Հiշիր ինձ այդպիսին, անհոտ ու անդուր հոտով, որ սերդ գլուխ չբարձրացնի ...
Դու պիտի ապրես իմ փոխարեն, դու երկու կյանք ունես ..
Երբ դողում եմ ես, դու դառնում ես շատ թույլ ու հիվանդ .. Բայց մեռնողը ես եմ ..
Թույլ տուր երկար նայել քեզ, որ էլ չեմ տեսնելու .. Այդքան թույլ, տկար, իմ հիվանդ աչքերով .. աչքերիցս նուjնպես դեղահաբերի հոտ է գալիս ..
Շուտով կլուսանա.. Ես դեռ շնչում եմ .