1in.am-ը գրում է.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական կոչումներն է շնորհել երկրի նախկին առաջնորդ Ուգո Չավեսի զինվորական համախոհներին, որոնք 1992թ. նախկին նախագահի հետ մասնակցել են պետական չհաջողված հեղաշրջման փորձին` հաղորդում է Associated Press-ը:
Այս մասին հայտարարվել է բանակին ուղղված ամանորյա ուղերձի ժամանակ: Զինվորական բարձր կոչում ստացած սպաների ցուցակում է մասնավորապես Ռոման Ռոդրիգեսը` Չավեսի կառավարությունում ՆԳ նախկին նախարար, որը ԱՄՆ-ում մեղադրվում է թմրավաճառքի մասնակցության և Կոլումբիայի ապստամբների հետ կապեր ունենալու համար:
Չնայած այն բանին, որ Մադուրոն, ի տարբերություն իրեն նախորդած նախագահների, կադրային զինվորական չէ, սպաները նրա կառավարությունում առանցքային տեղ են զբաղեցնում, իսկ բանակում բարձրացվել է շարքայինների աշխատավարձը: Գործող նախագահն ակտիվորեն աջակցում է երկրի զինված ուժերին:



