Ամանորյա տոների ամենահետաքրքիր ու ցանկալի պահերից է նվերներ մատուցելն ու ստանալը: Մենք բոլորս էլ միշտ ցանկանում ենք օրիգինալ նվերներ ընտրել մեր ընկերների ու հարազատների համար, սակայն նվերներ ընտրելն այնքան էլ հեշտ չէ: Եթե դեռևս չեք կողմնորոշվել, թե ինչ կարող եք նվիրել ձեր ընկերուհուն՝ մենք կփորձենք օգնել ձեզ այդ հարցում:

Աղջիկների համար հրաշալի նվեր կարող է լինել այսպիսի հետաքրքիր փոքրիկ պայուսակը, որն անչափ հարմարավետ է հատկապես երեկույթներին, քանի որ թույլ կտա ձեռքի տակ ունենալ աղջիկներին անհրաժեշտ փոքրիկ իրերը: Այսպիսի պայուսակ կարող եք նաև ձեռք բերել առցանց:


Աղջիկներին կարող եք անակնկալ մատուցել՝ նրանց նվիրելով iPad-ի համար նախատեսված ջրակայուն գեղեցիկ ու հարմարավետ պայուսակ, ինչպես այս, որ մեկը պատրաստված կաշվից ու բրդից: Այն կարող եք գնել առցանց:


Աղջիկների համար, թերևս, ամենահարմար նվերը զարդերն են: Անհրաժեշտ է ուղղակի մի փոքր ժամանակ ծախսել ու փնտրել հետաքրքիր մի բան, որը նրան կզարմացնի ու հաճելի կլինի՝ հաշվի առնելով նրա անհատականությունն ու ճաշակը: Կարող եք ընտրել, օրինակ, լեռների այսպիսի հետաքրքիր կտրվածքով բրոնզից մատանի, որն ի դեպ կարող եք ձեռք բերել այստեղից:


Զարմացրեք ձեր ընկերուհուն՝ նրան նվիրելով այսպիսի հետաքրքիր դիզայնով ակվարիում՝ ձկնիկներով: Այսպիսի նվերը չի կարող անտարբեր թողնել նրան: Սրանից կարող եք գտնել այստեղ:


Հատկապես երաժշտություն սիրող աղջիկների համար հրաշալի նվեր է լոգարանի ջրակայուն ռադիոն, որի շնորհիվ նրանք կարող են վայելել իրենց սիրած երաժշտությունը լոգանք ընդունելիս:

Լուսանկարչություն սիրող աղջիկների համար անփոխարինելի նվեր կարող է լինել ֆոտոխցիկը: Եթե նա անընդմեջ խոսում է այն մասին, որ ուզում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվել, ու այդպես էլ դեռ ոչինչ չի արել, հավատացեք՝ սրանով դուք նրան իսկապես կոգեշնչեք:


Ընթերցասեր աղջիկների համար հրաշալի նվեր է հետաքրքիր գիրքը: Ձեզ համար ավելի հեշտ կլինի նրա համար գիրք ընտրել՝ հաշվի առնելով նրա անհատականությունն ու նախասիրությունները:


Աղջիկներին կարելի է անակնկալ մատուցել՝ գեղեցիկ ժամացույց ընտրելով նրա համար: Կարող եք ձեռք բերել նաև առցանց:


Աղջիկների համար հրաշալի նվեր կարող է լինել միասին մշակությաին երեկո անցկացնելու հրավերը: Կախված նրա նախասիրություններից՝ կարող եք հրավիրել ջազ երաժշտություն լսելու, կինո կամ որևէ ներկայացում դիտելու, և այլն:


Եվ իհարկե, եթե գիտեք աղջկա սիրելի բույրը՝ նվիրեք նրան իր սիրելի օծանելիքը, կամ ուղղակի նրա սիրելի ծաղիկներից գեղեցիկ ծաղկեփունջ: Ու նորից, ինչպես նախորդ նյութում՝ տղաների դեպքում, այս դեպքում էլ, եթե աղջիկը որոշակի հոբբի կամ հավաքածու ունի, համոզված եղեք, որ նրա հավաքածուի համար հետաքրքիր նմուշը անկրկնելի նվեր կլինի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել