1in.am-ը գրում է.

Կանադացի գյուտարար Իզաբել Գոֆմանը և Սթիվեն Ուոթսոնը մշակել են TellSpec սարքը, որը միանում է բջջային հեռախոսին և տեղեկություն է հաղորդում ցանկացած սննդի մասին՝ սքանավորելով դրա բաղադրությունը: 

Սարքը կարող է տեղեկություն հավաքել սննդարար նյութերի, քիմիական բաղադրության, բաղադրատարրերի և կալորիականության վերաբերյալ: Ավելին, TellSpec-ն ընդունակ է սքանավորել սնունդը նույնիսկ փաթեթավորված վիճակում, ինչը դրա կիրառումն ավելի հարմար է դարձնում խանութներում և սուպերմարկետներում: 

Ի սկզբանե, Իզաբել Գոֆմանն այդ սարքը ստեղծել է իր դստեր սննդային ալերգիայի դեմ պայքարելու համար: Արտադրողները համարում են, որ սարքն օգտակար կլինի ոչ միայն ալերգիկների, այլև նիհարել ձգտող կամ իրենց սննդին մանրակրկիտ հետևող մարդկանց համար: Ներկա դրությամբ նախագիծը սպասում է 100 000 դոլարի ֆինանսավորման: Նախնական տվյալներով, առաջին սքաներները վաճառքում կհայտնվեն 2014-ի օգոստոսին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել