Ներողություն, որ ձեր տուն չեմ գա ու չեմ համտեսի, ձեր սեղանների կոկորդիլոսի, հավի, խոզի, ոչխարի բդերը...
Ով ինչ ուզում է թող ասի, բայց ես իմ ճիշտն ու սխալը ունեմ... Չեմ կարող ուրախ լինել հատկապես այս օրերին, երբ դրսում, քաղցած մարդիկ, ծերանոցներում լքված իմ տատիկներն ու պապիկները աչքները սառած սպասում են իրենց որդիներին, չեմ կարող ուրախ լինել, որ ընտանիքներ կան, որ դեռ տնակներում են անցկացնում ամանորը, երեխաներ, ում ծնողները չեն կարող իրենց երեխաներին նվերներ գնել, երբ իմ ժողովուրդ պակասում է, երբ հայը իր երկրից դուրս է անցկացնում տոները... Ինձ չսպասեք ամանորին, ես այդ օրերին դուրս չեմ գալու տնից, ոչ մեկին երբևէ հույր չեմ գնացել այդ օրերին ու չեմ գնա, որովհետև իմ համար տոնը տոն է լինում, երբ այդ տոնին մասնակցում են բոլորն ու համազգային է այն ու երբ բոլորն են ուրախ... սիրած տոն չունեմ, որովհետև հատկապես Հայաստանում տոները էս էլ արդեն քանի տարի է այն դարձել է խեղճ... հունվարի հինգի երեկոյան կգնամ եկեղեցի Սուրբ Ծննդյան պատարագին... ներողություն, որ ձեր տուն չեմ գա ու չեմ համտեսի, ձեր սեղանների՝ կոկորդիլոսի, հավի, խոզի, ոչխարի բդերը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել