Ավտովթարի հետևանքով մահացել է դերասան Ջիվան ՆիկոլյանըԵթե հիշում եք, սույն թվականի դեկտեմբերի 6-ին Արարատում տեղի էր ունեցել ավտովթար, որի պատճառով մահացել էր եղբայրս` 22-ամյա դերասան Ջիվան Նիկոլյանը: Արդեն գրեթե մի ամիս է անցել, բայց այդ մարդասպան վարորդը ազատության մեջ է: Եվ քանի որ մեր անօրեն երկրում օրենքն ուժ չունի, դրա համար էլ խնդրում եմ լուսաբանել այս անօրինությունները, որոնք կատարվում են մեզ հետ: Օգնեք, որ այդ վարորդ կոչեցյալը ստանա իր արժանի պատիժը: 
Քննիչը, որ զբաղվում է այս գործով, մեզ ասում է. որ վարորդը ձերբակալված չէ, քանի որ գործը գտնվում է փորձաքննության փուլում: Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալեցին անմիջապես՝ դեռ հիվանդանոցից դուրս չգրված, իսկ սրան, ով ոչ մի վնասվածք չի ստացել անարդարացի պատճառներով, դեռ ազատության մեջ է: 
Երկար ժամանակ լռել ենք, բայց հիմա լռելն անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել