1in.am-ը գրում է.
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան զարմացրել է հասարակությանը իր էքստրավագանտ վարքով:
Ինչպես հայտնում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները, երեկ երկրի ղեկավարը հայտնվել է էկոնոմիկայի նոր նախարարի պաշտոնն ստանձնելու արարողությանը կարճացված շալվարով, իսկ ոտաբոբիկ ոտքերին կրել է սանդալներ:
Նրա լուսանկարը՝ արարողակարգի բոլոր կանոններով հագնված պաշտոնյաների կողքին նստած, հրապարակել էին շատ ԶԼՄ-ներ:
Նախագահի ազատ հագուկապը ակտիվորեն քննարկվել է սոցցանցերում ու բլոգներում:
Մուխիկայի արարողակարգի ծառայությունը չի ներկայացրել բացատրություններ:
Մուխիկան Ուրուգվայը ղեկավարում է 2010-ից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_240753.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



