
Ինչպես հայտնում են հարավամերիկյան ԶԼՄ-ները, Միլանի կիսապաշտպան Կակայի՝ Բրազիլիայի հավաքականում հանդես գալը դեռ որոշված չէ։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով հետևել է Ինտեր Միլան խաղի ընթացքին, որտեղ Ինտերը հաղթել է 1:0 հաշվով։
«Իմ կարծիքով Կական այդ հանդիպմանը այդքան էլ լավ չդրսևորեց իրեն։ Դեռ չգիտեմ կհրավիրեմ Կակային հավաքական, թե ոչ։ Մենք պետք է լցվենք համբերությամբ և սպասենք ևս 6 ամիս մինչև Աշխարհի առաջնության խաղերը»,-հայտարարել է Սկոլարին։
Նյութի աղբյուր՝ http://www.isoccer.info/archives/517
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



