Մանչեսթեր Սիթիի պաշտպան Վենսան Կոմպանին հանդես է եկել հարցազրույցով՝ Անգլիայի պրեմեր լիգայի 18-րդ տուրում Արսենալին հաղթելուց հետո, որը ավարտվել է 2:1 հաշվով։
«Այդ 3 միավորը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ առաջնության ընթացքում ամենադժվար հանդիպումն էր մեզ համար։ Սուարեսի դեմ խաղալը ինձ համար ուղղակի հաճելի էր։ Ես ապրում եմ այդպիսի խաղեր խաղալու համար, և մենք պարտավոր էինք ողջունել իրար խաղից հետո։ Սուարեսը, ինչպես և ես, գնահատում է լավ խաղը։ Բոլոր ուժեղ ակումբներն էլ շատ դանդաղ սկսեցին առաջնությունը»,-Կոմպանիի խոսքերը մեջբերում են բրիտանական թերթերը։
Նյութի աղբյուր՝ http://www.isoccer.info/archives/537
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



