Ֆեյսբուքի հայկական տիրույթում վաղուց արդեն արմատացած ավանդույթ է դարձել հակասությունները «իրար կծող» ստատուսների միջոցով լուծել: Հասուն տղամարդիկ, քաղաքական գործիչները, երգիչները, արվեստի մարդիկ իրենց խնդիրները նախընտրում են լուծել բոլորի աչքի առաջ, բացահայտ, իսկ հաղթանակները որոշվում են համակիրների լայքերի թվով: Մի կողմից դա շատ գովելի է, որ ամեն ինչ այս աստիճան բաց ու թափանցիկ է, բայց մյուս կողմից էլ` տհաճ ու նողկալի, երբ մեծ մարդիկ իրենց դպրոցահասակ դեռահասների նման են պահում:
Այսօրվա ֆեյսբուքյան մենամարտերի հերոսներն էլ Կարգին Հայկոն ու Մենուա Հարությունյաննն են:
Երևի այս ստատուսը գրելիս Մենուան չէր սպասում, որ անգամ իր էջում իր «ընկերները» կպաշտպանեն Հայկոյին :)
P.S. հիշեցնեմ, որ Մենուայի ու Հայկոյի մենամարտը շատ երկար նախապատմություն ունի. այն սկսվել է դեռ տրանսպորտի գնի թանկացման ակցիաների Հայկոյի ակտիվ մասնակցության ժամանակներից, և վերջերս թարմացավ, երբ Մենուան Հայկոյին մեղադրեց Տարոն Մարգարյանի դեմ գրանտների համար պայքարելու մեջ: Մեջբերեմ Մենուայի դեռ նոյեմբեր ամսին արված գրառումը`
«Ինչ վերաբերվում է Կարգին Հայկոյին, ապա տարօրինակն այն է, որ նա չի պայքարում գազի գնի բարձրացման, հացի, ձվի, մսի և այլ առաջին անհրաժեշտության սննդի գների բարձրացման, կարմիր գծերի, փակ շուկայի և այլ կարևորագույն խնդիրների դեմ, բայց ակտիվորեն պայքարում է Տարոն Մարգարյանի անձի դեմ: Սրա բացատրությունը շատ պարզ է. կա՛մ Հայկոյին ևս գրանտ են տվել, կա՛մ էլ նա պարզ հաշվարկ է արել և չի պայքարում այն մարդկանց դեմ, ովքեր գովազդատու են իր հաղորդմանը կամ այն հեռուստաընկերությանը, որտեղ ինքն է աշխատում, որպեսզի չվնասի իր հաղորդման և հեռուստաընկերության գովազդային գործունեությանը: Եթե քո համար կարևորը քո ֆինանսական վիճակն է, հարգելի՛ Հայկո, ապա կարող ենք խնդրել քաղաքապետին, որպեսզի քաղաքի մասին պատմող գովազդներում ևս դու նկարահանվես»: