1in.am-ը գրում է.
Ձյունն ու անձրևները պարալիզացրել են Իտալիայի հյուսիսը, փակել Շվեյցարիայի հետ սահմանի կիրճերը , լեռներով խորհուրդ չի տրվում երթևեկել. մեծ է ձնակույտերի տակ հայտնվելու հավանականությունը:
Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բազմաթիվ տներ մնում են առանց էլեկտրականության, գրում է RIA Novosti-ն:
Պյեմոնտի լեռներում ձնահյուսքի տակ է ընկել ֆրանսիացի 24-ամյա մի սնոուբորդիստ, որը ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Թուրինի հիվանդանոցում:
Միլանում նախազգուշացնում են ջրհեղեղի առաջացման վտանգի մասին: Հարավային Տիրոլում բազմաթիվ լեռնադահուկային զբոսավայրեր արգեափակված են:
Վենետիկում ծովի մակարդակը բարձրացել է մինչև կրիտիկական՝ 115 սմ մակարդակի: Կենտրոնական Սան Մարկո հրապարակը 35 սմ-ով անցել է ջրի տակ:
Հիդրոօթերևութաբանների կանխատեսման համաձայն՝ այսօր եղանակը փոքր-ինչ կբարելավիի, սակայն շաբաթ և կիրակի դարձյալ սպասվում են հորդառատ անձրևներ ու քամի՝ գերազանցապես Իտալիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում:



