image

     Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Յայա Տուրեն արտահայտել է իր կարծիքը՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում Բարսելոնայի հետ խաղի վերաբերյալ։
     «Բարսելոնան վախենում է մեզանից, նրանք գիտեն, թե մենք ինչպես ենք խաղում Պրեմիեր լիգայում, հիմնականում մեր տնային խաղերը պետք է վախեցնեն նրանց։ Մենք հիանալի ֆուտբոլ ենք խաղում, շատ գոլեր ենք խփում և հրաշքներ ենք գործում հարձակման գծում։ Իհարկե դա դժվար հանդիպում է լինելու և մենք պետք է անենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար», հայտարարել է Տուրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել