Armversion.am-ը գրում է.

Այս անգամ շոու-բիզնեսի ներկայացուցիչների գրառումներում գերակշռում է Նոր տարվա թեման։ Նրանց էջերը ողողված են ամանորյա շնորհավորանքներով ու յուրօրինակ նկարներով։

 Տարվա լավագույն երգիչ ճանաչված Էրիկ Կարապետյանիտրամադրությունը հավանաբար շատ բարձր է, որը երևում է նրա այս գրառումից ու նկարից. «Դու նոր տարի, գալդ բարի…. Շնորհավոր բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Շնորհավոր Էմմի՝ գեղեցիկ տոնական ձայնասկավառակի կապակցությամբ, շնորհակալություն լավ ու բարի երգերի համար…»

 1485102_790220791004546_1984550378_n

Լիլիթ Հովհաննիսյանը տեղադրել է այս լուսանկարը և մեկնաբանել. «Որոշեցի… Ամանորը դիմավորելու եմ ձիուկներով կապույտ զգեստով: Ասում են՝ Ամանորի գիշերը կապույտ գույնի առկայությունը հաջողություն կբերի եկող տարվա ընթացքում»:

 1489261_790220881004537_1172138517_n

Դերասան Սեպուհ Ապիկյանը կրկին աչքի է ընկել իր հումորային նկարով ու ոչ բոլորին հասկանալի շնորհավորանքներով. «Նախապես շնորհավոր գալիք 2014 թվականը։ Էն թամադա ախպորն էլ ասեք հլը մի հատ դավայ-Օլյա բոչա բուտաաա-պի…»

 1496630_790221381004487_1189938608_n

Սյուզի Մելիքյանն իր էջում ներկայացրել է տոնական բացիկներից մեկը և նշել, թե այն ինչու է այդքան կարևոր. «Ամանորյա ամենաթանկ բացիկներից մեկն արդեն ստացել եմ՝ պապիկիս բացիկն է, որտեղ անսահման սեր ու ջերմություն կա։ Ամեն առիթին այնքան գեղեցիկ տողեր եմ ստանում. դա ինձ համար երջանկություն է։ Աստված մեր մեծերին թող առողջություն տա։»

993837_790220751004550_1356856943_n

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել