1in.am-ը գրում է.
2013-ին պետական բյուջեի միջոցների հաշվին Սևանա լճում իրականացվել է 366.6 հազար մանրաձկան համալրման գործընթաց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում փաստացի մաքրվել է 82.5 հեկտար տարածք:
2013թ. դեկտեմբերի 26-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.16 մետր, ինչը 2001-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (1896.34 մ) 3.82 մետրով ավելի է և փաստացի 1.22 մետրով գերազանցել է 6 տարվա տեմպերի ցուցանիշը: 2013-ին ջրի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_240688.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



