1in.am-ը գրում է.
Ուրբաթ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթել է ականապատ ավտոմեքենա: Այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին:
«Ալ-Նաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:
Պայթյունը որոտացել է թաղամասում, որտեղ տեղակայված են հյուրանոցներ:
Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ ուժգին պայթյունը որոտացել է շրջանում, որտեղ տեղակայված է երկրի վարչապետ Նաջիբ Միկատիի նստավայրը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_240684.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



