Դեկտեմբերի 26-ին, ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացեց 9-րդ սպասարկման կետը. այս անգամ նոր՝ drive thru, ֆորմատով: Լենինգրադյան 1/1 հասցեում գտնվող կետը կոչվում է ԿԱՐԱՍ Auto.
«ԿԱՐԱՍ Auto-ն ունի լրացուցիչ յուրահատկություն. այն հնարավորություն է տալիս սպասարկել ավտոմեքենայով հաճախորդների: Այս առանցքային քայլը ձեռնարկվել է հաճախորդամետ ռազմավարության շրջանակներում, որը որդեգրվել է սույն թվականի մայիսին մեկնարկված ռեբրենդինգի արդյունքում», - նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:
ԿԱՐԱՍ Auto-ի ընդհանուր տարածքը կազմում է 250քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: ԿԱՐԱՍ Auto-ն ունի նաև հարմարավետ սրահ սնվելու համար: Բացի այդ, տեղում թխվում է թոնրի լավաշ և վրացական պուրի:
Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործելու են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ և այլն:
ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին ևս 5 բիստրոներ Երևան քաղաքի տարբեր համայնքներում, 2 ռեստորան քաղաքի կենտրոնում և 1 ռեստորան Ծաղկաձոր քաղաքում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 70 հազար հաճախորդի:



