Ընտրիր երեք հնարավոր տարբերակներից մեկը: Եղիր հնարավորինս անկեղծ:

Յուրաքանչյուր «a» պատասխանի համար ստացիր 1 միավոր, «b» պատասխանի համար՝ 0 և «c»-ի համար՝ 2, այնուհետև գումարիր միավորները:

1. Տարբերակներից ո՞րն է քեզ առավել մոտիվացնում:

  1. Կյանքում ունեցած ձեռքբերումները
  2. Իմ համոզմունքները ու այն ինչին հավատում եմ
  3. Իմ անձնական ցանկությունները

2. Նշված բառերից ո՞րն է առավել նկարագրում քեզ:

  1. Զբաղված
  2. Ճանաչված
  3. Համառ

3. Ի՞նչ ես կարծում, ո՞րն  է հաջողության գաղտնիքը:

  1. Անել այն, ինչը լավ է ստացվում քեզ մոտ
  2. Անել այն, ինչից հաճույք ես ստանում
  3. Չկա հաջողության մեկ հստակ գաղտնիք

4. Հավատո՞ւմ ես, որ կան մարդիկ, ովքեր հաջողակ են ծնվում:

  1. Այնքան էլ չէ, քանի որ հաջողությունը ժամանակի ընթացքում է ի հայտ գալիս
  2. Այո, երբեմն ոմանց բախտը ավելի շատ է բերում, քան մյուսներինը
  3. Ոչ, քանի որ հավատում եմ, որ ամեն ինչ կախված է քո քայլերից

5. Որքանո՞վ է քեզ համար հեշտ հրաժարվել քո լավ մտադրություններից:

  1. Հեշտ չէ, սակայն երբեմն դա անհրաժեշտ է առաջ շարժվելու համար
  2. Այնքան էլ դժվար չէ, քանի որ այդ լավ մտադրություններն իրականում երբեմն կարող են այնքան էլ արդյունավետ չլինել, ինչպես դու ես կարծում
  3. Կարծում եմ՝ երբեք ամբողջովին չպետք է հրաժարվես քո մտադրություններից

6. Դու ամեն ինչ անո՞ւմ ես, որպեսզի տպավորես այն մարդկանց, ում ցանկանում ես:

  1. Որոշ դեպքերում արել եմ ու հնարավոր է ապագայում՝ անհրաժեշտության դեպքում, նորից անեմ
  2. Հուսով եմ՝ երբեք նման բան չեմ անի, քանի որ դա որոշ չափով ստորացուցիչ է
  3. Այո

7. Նշված տարբերակներից ո՞րի հետ ես առավել համաձայն:

  1. Ոչ ոք կատարյալ չէ
  2. Անկատարությունը նոր փորձառություններ է ծնում
  3. Փորձը կատարելություն է ծնում

8. Հե՞շտ եք կարողանում կենտրորնանալ միայն մեկ գործի վրա:

  1. Այնքան էլ չէ
  2. Դա իսկապես դժվար է, քանի որ սիրում եմ բազմազանություն ու միանգամից մի քանի հետաքրրքությունների վրա կենտրոնանալ
  3. Այո

9. Դու արդեն գիտե՞ս, թե որտեղ ես ուզում լինել 5 կամ նույնիսկ 10 տարի հետո:

  1. Ես որոշակի հույսեր ու ցանկություններ ունեմ, սակայն ավելի շատ այսօրվա օրով ապրող մարդ եմ, քան կյանքն անվերջ պլանավորող մարդկանցից
  2. Այնքան էլ չէ
  3. Այո

10. Նշված բառերից ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:

  1. Անսասան
  2. Փորձառու
  3. Խարիզմատիկ

11. Դու այժմ զբաղվում ես նրանով, ինչ սիրո՞ւմ ես:

  1. Ես հաճույք եմ ստանում դրանից, բայց ոչ միշտ
  2. Ոչ
  3. Այո

12. Դու լավ պարտվող ես:

  1. Կորցնելը կամ պարտվելն ինձ առանձնակի չի հիասթափեցնում՝ չնայած նախընտրում եմ հաղթող լինել
  2. Այո, քանի որ ընդունում եմ, որ միշտ կան թե՛ հաղթողներ, թե՛ պարտվողներ
  3. Չկա «լավ պարտվող» հասկացողություն, ուղղակի որոշ մարդիկ ավելին են ցույց տալիս, քան մյուսները

13. Ո՞րքանով է հեշտ քեզ համար միշտ ավարտին հասցնել սկսածդ գործը:

  1. Կարծում եմ՝ սկսածդ գործերը միշտ ավարտին հասցնելը հեշտ չէ
  2. Միշտ չէ, որ ավարտին եմ հասցնում սկսածս գործը
  3. Որոշ գործեր ավելի հեշտ է ավարտին հասցնել, քան մյուսներրը, այնուամենայնիվ, ես միշտ փորձում եմ ամեն ինչ ավարտին հասցնել:

14. Նշվածներից ո՞րն է առավել մոտ աշխատանքի մասին քո փիլիսոփայությանը:

  1. Միշտ չէ, որ աշխատանքի վերջում ստանում ես այն, ինչին արժանի ես
  2. Աշխատանքը երբեմն պարտադիր չարիք է
  3. Տքնաջան աշխատանքը լավ վերջի նախապայմանն է

15. Դու քեզ նոր հնարավորություններ փնտրող մա՞րդ ես համարում:

  1. Այնքան էլ չէ, չնայած, եթե հնարավորությունն ի հայտ գա, ես կօգտվեմ դրանից
  2. Ոչ
  3. Այո, ես միշտ ուշադիր եմ ու օգտվում եմ ընձեռված հնարավորություններից

16. Դու երբևէ կարոտո՞ւմ ես հին բարի օրերը:

  1. Այնքան էլ չէ, չնայած կան պահեր, որ շատ ավելի լավ են եղել հին ու բարի օրերում ու չեմ կարող ասել, որ միշտ է, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվում
  2. Ես բավականին լավ հիշողություններ ունեմ ու հաճախ կարոտում եմ այդ պահերը
  3. Ոչ, չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին «հին բարի օրերն» են, ես միշտ դեպի ապագան եմ նայում:

17. Որքանո՞վ ես վստահ, որ կարող ես երազանքներդ իրականացնել:

  1. Երևի ավելի շատ հուսով եմ, քան վստահ
  2. Ինչ լինելու է, կլինի
  3. Շատ ինքնավստահ եմ

18. Ի՞նչ ես կարծում, նշվածներից ո՞րն է դեպի հաջողություն տանող ամենակարևոր ճանապարհը:

  1. Բազմաթիվ կարողություններ ունենալը
  2. Ճանաչել ճիշտ մարդկանց, լինել ճիշտ տեղում՝ ճիշտ ժամանակին:
  3. Տքնաջան աշխատանքն ու նվիրվածությունը

19. Դու ունենո՞ւմ ես խնդիրներ քո տեսակետն ու զգացմունքները ուրիշներին բացատրելու հարցում:

  1. Երբեմն
  2. Այո
  3. Ոչ

20. Որքանո՞վ է քեզ համար հեշտ աշխատանքը կամ նույնիսկ կարիերան փոխելը նպատակին հասնելու համար:

  1. Հեշտ չէ, հատկապես, երբ հաստատուն աշխատավարձով հուսալի աշխատանք ունես
  2. Դա հեշտ չէ, քանի որ փոփոխությունը երբեմն կարող է ռիսկային լինել ու ամեն ինչ դեպի ավելի վատը գնա
  3. Ես բավականին ճկուն եմ այդ հարցում, ու անհրաժեշտության դեպքում կարող եմ փոխել, այդ իսկ պատճառոով ինձ համար դժվար չէ

21. Որքանո՞վ է կարևոր հեռատես լինելը

  1. Ժամանակի վատնում է
  2. Չնչին կարևորություն ունի
  3. Այն կարող է բավականին օգտակար լինել

22. Ինչպե՞ս կվերաբերվես այն փաստին, որ տնօրենի հետ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ կանոնավոր գնահատեք կատարածդ աշխատանքը:

  1. Դա այն բանը չէ, որի համար կկորցնեի քունս, սակայն կփորձեի խուսափել դրանից, եթե կարողանայի
  2. Դա բավականին տհաճ կարող  է լինել
  3. Ես ողջունում եմ նման հնարավորությունները, քանի որ դա կարող է կարիերայի աճին նպաստող հնարավորություն լինել

23. Կհամաձայնե՞ս հրաժարվել քո սիրած զբաղմունքից, եթե դա պահանջվի կարիերայիդ աճի համար:

  1.  Միգուցե
  2.  Ոչ
  3.  Այո

24. Նշվածներից, ո՞րն է առավել նկարագրում քեզ

  1.  Իմաստուն
  2.  Մեծահոգի
  3.  Անգութ

25. Երբևէ ունեցել եք այն զգացումը ասես անելանելի անդունդի մեջ լինեք:

  1. Երբեմն
  2. Հաճախ
  3. Երբեք

40-50 միավոր

Ակնհայտ է, որ ձգտում ես հաջողությունների հասնել ու, եթե քո ընտրած ոլորտում դեռևս հաջողության չես հասել, ունես ամբողջ ներուժը, որպեսզի ապագայում հասնես հաջողության:

Դու ունես բոլոր անհրաժեշտ որակները՝ օրինակ, նպատակասլացությունը, ճիշտ գնահատականը իրավիճակներին ու ձգտումը հասնելու նրան, ինչ քո առջև որպես խնդիր ես դրել: Ընտրածդ մասնագիտության մեջ հաջողության հասնելու քո մոտիվացիայի շնորհիվ չես վախենում ծանր ու քրտնաջան աշխատանքից: Այստեղ քեզ միայն մի փոքրիկ զգուշացում. ուշադրություն դարձրու, որպեսզի չափազանց աշխատասիրությունդ ու նպատակիդ հասնելը մոլուցք չդառնա, այնպես որ, հաջողության հասնելդ քո, ընտանիքիդ ու երջանկությանդ հաշվին չլինի:

Միշտ անհրաժեշտ է պահել ճիշտ հավասարակշռությունը, որպեսզի կարողանաս կյանքում հասնել թե՛ անձնական, թե՛ աշխատանքային հաջողությունների: Եթե չպահես անհրաժեշտ բալանսը՝ կյանքիդ մի մասը կարող է տուժել մյուսի հաշվին:

25-39 միավոր

Չնայած դու հաջողության հասնելու ձգտումներ ունես, ինչպես նաև անհրաժեշտ որակները դրան հասնելու համար, այնուամենայնիվ, քեզ ավելի շատ ինքնավստահություն է անհրաժեշտ, որպեսզի հավատաս ուժերդ, հավատաս որ  կարող ես դա անել ու հասնել հաջողության: Սա անելու համար դու պետք հրաժարվես քո կարողությունների հանդեպ ունեցած կասկածներից, որպեսզի կարողանաս հասնել այն նպատակներին, որոնք դրել ես քո առջև:

Դու նաև պետք է մտքում պահես, որ քրտնաջան աշխատանքը միշտ թողնում է իր արդյունքը: Հիշի՛ր՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Փորձիր մյուսներին էլ հիշեցնել կամ համոզել սա:
Ընդհանուր առմամբ, սակայն, հնարավոր է, որ դու քեզ հարմարավետ ու բավարարված ես զգում քո այժմյան դիրքով ու այնքան էլ չես հետաքրքրվում ավելի մեծ բարձունքների հասնելու համար: Եթե հաջողության քո բանաձևը հաստատուն եկամուտ ու պաշտպանվածություն ապահովելն է քո ու քո ընտանիքի համար, ապա իսկապես կարիք չկա փոխվել ու անիրականանալի, ավելի բարձր նպատակներ դնել ինքդ քո առջև:

Մինչև 25 միավոր

Կարծես թե իշխանությունը, հասարակական բարձր դիրքը ու հարստությունը ամենակարևոր բաները չեն քեզ համար այս կյանքում ու դու չես տեսնում հաջողությունը՝ որպես երջանկության գրավական:
Եթե ցանկանում ես հաջողության հասնել ընտրածդ կարիերայում ու բարձր պաշտոնների հասնել, քեզնից մեծ ջանք ու նվիրվածություն կպահանջվի դրան հասնելու համար: Սակայն ջանքերդ կարժևորվեն միայն այն ժամանակ, երբ համոզված լինես, որ դա իսկապես այն է, ինչ ցանկանում ես ստանալ այս կյանքից:

Հիշիր, որ հաջողության հասնելու մի քանի տարբեր մակարդակներ կան, ու հաջողության քո բանաձևն ու քո նպատակները այն են, ինչ դու ես պահանջում կյանքից, և ոչ թե այն, ինչ պահանջում են ուրիշները, կամ էլ այն, ինչի հասնում են ուրիշները:

Ամեն մարդ, այդ թվում նաև դու, պետք է հավատարիմ մնա իր անհատակությանը, քանի որ միշտ չէ, որ դառնալն այն, ինչ դու իրականում չես, կարող է երջանկություն բերել քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել