1in.am-ը գրում է.
Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի հարավային հատվածում գտնվող մի շարք օբյեկտներ՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծության: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ինքնաթիռները կաթվածահար են արել թիրախները՝ զենքի արտադրության գործարանը և ՀԱՄԱՍ շարժման վերահսկողության տակ գտնվող զինանոցը: Իսրայելական F-16 ինքնաթիռից արձակված հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ կին:
Հինգշաբթի երեկոյան պաղեստինցի ծայրահեղականների կողմից արձակված ինքնաշեն հրթիռները պայթել են Իսրայելի դատարկ տարածություններից մեկում, ոչ ոք չի տուժել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_240662.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



