Հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք տանել չեն կարողանում տոները, հատկապես Նոր տարին։ Նրանց համար դա փորձություն է, տանջանք, որից նրանք փորձում են փախչել հեռու, անհետանալ։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք ինչ-որ ժամանակ հիասթափվել են հրաշքի սպասելիս։
Նոր տարին գաղտնիք ու հրաշք է, որի շնորհիվ շատերն ստեղծում են իրենց կյանքի իմաստը։ Բայց մենք դա պետք է անենք ոչ միայն Նոր տարուն, այլ ամեն օր ու ամեն վայրկյան։ Միայն այդ դեպքում մեզ չի այցելի հետամանորյա հիասթափությունը։ Միաժամանակ պետք չէ վերակենդանացնել անցյալի խաբկանքները, եթե չենք կառուցել նորերը, թե չէ հնարավոր է՝ կորցնենք կյանքի միակ իմաստը։
Վտանգավոր է նաև Նոր տարին ընկալել որպես զգացողությունների մի ժայռ։ Ավելի լավ է՝ այն լինի ոչ մեծ հաճելի բլրակ. բարձր ժայռից վայր ընկնելն ավելի ցավոտ է։
Հիշե՛ք, որ նևրոզը կարող է առաջանալ շրջապատի և Նոր տարվա նկատմամբ ձեր պահանջկոտության արդյունքում։
Ձեզ համար նվեր մի՛ փնտրեք տոնածառի տակ, ավելի լավ է՝ օգտվե՛ք տոնից և ուրիշների՛ն հաճելի անակնկալներ մատուցեք։ Եթե որևէ մեկի մասին մոռացել եք, այցելե՛ք նրան, նվեր մատուցեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ardzagank.am/posts/223383487843038:0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել