Միլանի նախկին հարձակվող Անդրեյ Շեվչենկոն՝ իտալական մամուլին տրված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է վերադառնա Միլան` մարզչի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Միլանի կազմում՝ 1999-2006 և 2008-2009 թվականներին, ստացել է մարզչական իրավունք։
«Այս ակումբը միշտ կմնա իմ սրտում, ես շնորհակալ եմ Միլանից և նրա երկրպագուներից։ Ինչ վերաբերում է որպես մարզիչ Միլան վերադառնալուն… չեմ կարող ասել, կյանքը ցույց կտա»,- հայտարարել է Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Շեվչենկոն։
Նյութի աղբյուր՝ http://www.isoccer.info/archives/520
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




